Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ վեճը վերաճել է ծեծկռտուքի՝ հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Օրինագծի վերաբերյալ նիստը փորձել են տապալել ընդդիմադիր որոշ պատգամավորներ, որոնք ավելի վաղ բոյկոտ էին հայտարարել խորհրդարանական գործունեությանը: Նրանց նկատմամբ ուժ են կիրառել դահլիճից դուրս բերելու համար, որից հետո էլ ծեծկռտուք է սկսվել։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարան են ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդի ուժ» շարժման պատգամավորները: Նրանք առաջարկել են ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և արտասահմանյան ֆինանսավորմամբ այլ սուբյեկտների ռեեստր։
Իշխող կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր նախաձեռնությանը սատարելու մտադրության մասին։