Հնդկաստանում մայրն իրեն ու երեխային 3 տարի փակի տակ է պահել՝ վախենալով կորոնավիրուսից (տեսանյութ)
Հնդակաստանում մայրն իրեն ու երեխային երեք տարի փակի տակ է պահել՝ համոզված լինելով, որ տնից դուրս գալու դեպքում իր երեխան կվարակվի կորոնավիրուսով ու կմահանա: Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Oddity Central-ը, Գուրուգրամ քաղաքում բնկվող 36-ամյա կինն իրեն ու որդուն արտաքին աշխարհից կտրել է, երբ սկսել է կորոնավիրուսային համավարակը:
Կինը, ամենայն հավանականությամբ, ցնցվել է 2020 թվականին Հնդկաստանում տարածված կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացության ալիքից՝ որոշելով, որ արտաքին աշխարհի հետ բոլոր շփումները կտրելը միակ միջոցն է պաշտպանելու որդուն, որն այն ժամանակ 7 տարեկան էր: Կնոջ ամուսինը նույնպես ստիպված է եղել մշտապես մնալ տանը, բայց երբ նա սկսել է աշխատանքի գնալ արգելափակումների չեղարկումից հետո, կինը նրան արգելել է վերադառնալ տուն: Հոգնելով տարիներ շարունակ ընտանիքից կտրված լինելուց՝ նա վերջապես անցած շաբաթ օգնություն է խնդրել ոստիկանությունից։
Գուրուգրամում աշխատող ինժեներ Սուջան Մահջին ոստիկանությանը պատմել է, որ կինը երեք տարի փակված է բնակարանում, ինչի հետևանքով ինքը ստիպված է եղել վարձակալել այլ տուն՝ ապրելու համար, քանի որ նրան արգելել են վերադառնալ ընտանիքի մոտ:
Երբ ոստիկաններն առաջին անգամ լսել են Մահջիի պատմությունը, չեն հավատացել դրան, սակայն զանգահարեցին կնոջը՝ Մունմունին, որը հաստատեց տղամարդու վարկածը՝ հավելելով, որ նրա 10-ամյա որդին «միանգամայն առողջ է»: Ոստիկանության սպան մորը հարցրել է, թե արդյոք նա տեսազանգի միջոցով կարող է ցույց տալ տղային: Վերջինիս տեսնելուց հետո ոստիկանությունը գիտակցել է իրավիճակի լրջությունը։ Տանը ոչ միայն լիակատար խառնաշփոթ էր, ամենուր աղբի կույտեր էին, այլև տղան չխնամված տեսք ուներ՝ երկար մազերով:
«Նրա մայրը խուճապի մեջ էր Covid-ի պատճառով: Նա մտադրություն չուներ դուրս գալու: Նա անընդհատ ասում էր. «Ես չեմ թողնի, որ տղաս դուրս գա, որովհետև նա անմիջապես կմահանա»», - լրագրողներին ասել է գործով զբաղվող սպան։
«Ես անընդհատ խոսում էի նրա հետ, անընդհատ հարցնում էի, թե արդյոք նա օգնության կարիք ունի: Կարծում եմ, որ նա սկսեց վստահել ինձ: Այսպիսով, երբ ես այսօր նրան կանչեցի ոստիկանություն, նա եկավ, բայց երեխան իր հետ չէր: Մեզ վերջապես հաջողվեց համոզել նրան։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց, իսկ հետո մենք գնացինք բնակարան՝ երեխային փրկելու», - շարունակել է սպան։
Երբ ոստիկանները մտել են բնակարան, ոստիկանները շոկի մեջ են եղել. աղբը երեք տարի չէր հանվել, պատերը ծածկված էին գրություններով. հավանաբար դա արել էր երեխան, որը հասակակիցների հետ շփման հնարավորություն չէր ունեցել:
Արդյունքում մայրն էլ, 10-ամյա որդին էլ ընդունվել են հոգեբուժական բաժանմունք, սակայն Սուջան Մահջին հուսով է, որ շուտով իրենց կյանքը կվերադառնա բնականոն հուն: