Պարեկը մտել է բնակարաններ գողություն անելու, բնակիչները բռնել են․ նա վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ
Կարբի բնակավայրում բնակարանային գողության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Մեկ անձ բռնվել է դեպքի վայրում' գյուղի բնակչության օգնությամբ, նախնական տվյալներով վայր ընկնելու հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժկենտրոն։ Անձը ձերբակալվել է։ Նույն գյուղում և հարակից գյուղում նույն օրը նաև այլ տներ ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին հաղորդումներ են ստացվել, որոնցով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն»,–ասաց Աբրահամյանը։
Ըստ տեղեկությունների՝ գողության մեջ կասկածվող անձը պարեկային ծառայող է։