Կոպենհագենի խորհրդանիշ «Փոքրիկ ջրահարսը» ներկել են Ռուսաստանի դրոշի գույներով
Հանս Քրիստան Անդերսենի ամենահայտնի հեքիաթներից մեկի հերոսուհու՝ «Փոքրիկ ջրահարսի»՝ Կոպենհագենում գտնվող քանդակի քարե պատվանդանն այսօր ներկել են Ռուսաստանի դրոշի գույներով։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Նշվում է, որ Ekstra Bladet թերթի լրագրողները ռուսական եռագույնը լուսանկարել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 10:00-ին): Խմբագրությունը կապվել Է ոստիկանության հետ, սակայն հերթապահը պատասխանել է, թե իրեն ոչինչ հայտնի չԷ իրավապահ մարմիններում համապատասխան հաղորդումներ ստանալու մասին։
Արձանը քաղաքին Է նվիրել գարեջրագործ Կառլ Յակոբսենը՝ «Կառլսբերգ» գարեջրագործական ընկերության հիմնադրի որդին։ Հուշարձանը տեղադրվել է 1913 թվականին Կոպենհագենի Լանգելինիեի ափամերձ շրջանում։ Այդ ժամանակվանից ի վեր այն քաղաքի խորհրդանիշերից մեկն Է: «Փոքրիկ ջրահարս»-ի հեղինակը դանիացի քանդակագործ Էդվարդ Էրիկսենն է, իսկ բնորդուհին եղել Է նրա կինը՝ Էլինեն: