Finnair-ի և easyJet-ի օդաչուները հավելյալ պտույտներ են կատարել՝ ուղևորներին տպավորիչ հյուսիսափայլը ցույց տալու համար (լուսանկարներ)
Finnair և easyJet ավիաընկերությունների չվերթներից երկուսի օդաչուներն ուղևորներին ուշագրավ անակնկալ են մատուցել՝ հնարավորություն տալով պատուհանից հետևել բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկին՝ հյուսիսափայլին:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է washingtonpost.com-ը, խոսքը Finnair-ի՝ կիրակի Կուսամոյից դեպի Հելսինի ուղևորվող և easyJet-ի՝ երկուշաբթի Ռեյկյավիկից դեպի Մանչեսթեր ուղևորվող ինքնաթիռների մասին է:
Օդաչուները հատուկ մեկ պտույտ ավելի են կատարել, որպեսզի բոլոր ուղևորները սքանչելի տեսարանը վայելելու հնարավորություն ունենա:
Ուղևորները գնահատել են օդաչուների այս քայլը՝ սոցկայքերում հրապարակելով ինքնաթիռի պատուհանից արված տպավորիչ կադրերը:
«Երբևէ մեծագույն օդաչուն շրջել է ինքնաթիռը, որպեսզի բոլոր ուղևորները կարողանան տեսնել հյուսիսափայլը», - գրելէ ուղևորներից մեկը: