Հերոին գնած տղամարդը ձերբակալվեց
Փետրվարի 27-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 41 և 34 տարեկան երկու բնակիչ պահում և օգտագործում են թմրանյութ:
Հաղորդումից ժամեր անց Ավշար գյուղում նրանք հայտնաբերվեցին ու տեղափոխվեցին բաժին: 34-ամյա տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: 41-ամյա տղամարդու մոտ հերոնի նմանվող զանգված կար. ըստ նրա՝ գնել էր փողը տերմինալով փոխանցելով։ 41-ամյա տղամարդու մոտ նաև շուրջ 30 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված կար:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: