Չեմ կասկածում, որ 40 կամ 45 տարեկանում Մեսսին կշարունակի մնալ լավագույնն աշխարհում․ Մակալիսթեր
«Բրայթոնի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մակալիսթերը կարծում է ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին կարող է մասնակցել ԱԱ 2026-ին։
«Նա գիտի, որ մենք ցանկանում ենք հաղթել ամեն ինչ այնքան ժամանակ, որքան նա ցանկանում է և կարող է, ուստի հուսով եմ, որ նա կարող է շարունակել խաղալ մեզ հետ: Ակնհայտ է, որ ես տեսնում եմ Մեսսիին հաջորդ աշխարհի առաջնությունում: Չեմ կասկածում, որ 40 կամ 45 տարեկանում նա կշարունակի մնալ լավագույնն աշխարհում։ Նա շատ պրոֆեսիոնալ է։ Մեսսին հիանալի ֆիզիկական մարզավիճակում, նա կարող է շարունակել խաղալ»,- Մակալիսթերի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:
ԱԱ-2026-ի մեկնարկին Լիոնել Մեսսին կդառնա 39 տարեկան։ 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում արգենտինացին կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Աղբյուր ArmSport.am