Ի՞նչ տեսք ունի Վերա Բրեժնևայի և Կոնստանտին Մելաձեի շքեղ առանձնատունը
Ամուսիններ Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն, ովքեր մեկ տարի առաջ լքել են Ռուսաստանը, վերջնականապես հաստատվել են Իտալիայում։ Նրանք որոշել են վաճառել իրենց ունեցվածքը Մոսկվայում։ Ուշադրության է արժանացել ամուսինների առանձնատունը, գրել է Showbiz.am-ը։
Վերայի և Կոնստանտինի շքեղ եռահարկ առանձնատան լուսանկարները հայտնվել են էլիտար անշարժ գույք վաճառող կայքերում. այն գտնվում է Նոր Ռիգայի Millennium Park քոթեջ գյուղում և գնահատվում է 300 միլիոն ռուբլի: Եվ հաստատ ավելի լավ է չխոսել դրա մասին, այլ մեկ անգամ գոնե դիտել դրա լուսանկարները:
Ահա թե ինչպիսի տեսք ունի Via Gra-ի նախկին մենակատարի և լեգենդար խմբի պրոդյուսերի ընտանեկան անկյունը։