4 աշակերտուհի պայմանավորվել է վերջ տալ սեփական կյանքին. ի՞նչ է կատարվել
Mediahub-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում չորս աշակերտուհիներ պայմանավորվել են զանգվածային ինքնասպանության կատարել։
Պլանը հնարավոր եղավ կանխել աղջկներից մեկի շնորհիվ՝ նա ինքնասպանության մտքերով հայտնվեց կլինիկայում։
15-ամյա Ալինան (իրական անունը չէ) փետրվարի 26-ին ընդունվել է Սուխարևայի հոգեկան առողջության կենտրոն։ Ալինան բժիշկներին ասել է, որ ինքն ու իր ընկերները պայմանավորվել են զանգվածային ինքնասպանության կատարել։ Ինքնասպանությունը պլանավորվում էր մարտի 4-ին։ Այս օրը չորս աղջիկներ, ովքեր WhatsApp-ով նույն «Light it up» չաթում էին, ցանկանում էին բարձրանալ բարձրահարկ շենքի տանիք և նետվել։
Այժմ քննիչները ուշադիր ուսումնասիրում են նրանց նամակագրությունը, ստուգում է նշանակվել ինքնասպանության դրդելու հոդվածով։
Մի քանի օր առաջ նմանատիպ դեպք է տեղի ունեցել Վիխինո-Ժուլեբինո շրջանում։ Փետրվարի 18-ին երկու աշակերտուհիներ են հայտնաբերվել այնտեղ՝ տներից մեկի պատուհանների տակ։ Աղջիկներից մեկը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը, մյուսը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։