Ինչպիսի՞ն է այժմ 47-ամյա Շարլիզ Թերոնը
Ձմռան վերջին օրը, Փարիզի Նորաձևության շաբաթը սկսվեց բուռն մեկնարկով՝ Dior-ի ցուցադրությամբ, որն ամբողջ միջոցառման գլխավոր հոդլեյլերից մեկն է։
Շոուի առաջին շարքերում երևում էին առաջին էշելոնի աստղերը՝ Գալ Գադոտից մինչև Ալեքսանդրա Դադարիո՝ պահպանողական և նույնիսկ թեթևակի գոթական ոճի կերպարներով: Սակայն ցուցադրության մեկ այլ հյուր՝ Շարլիզ Թերոնը, ինչպես միշտ, կարողացավ գերազանցել բոլորին ու ամեն ինչին։ 47-ամյա դերասանուհին միջոցառմանը ներկայացել է անթերի հարմարեցված և Dior-ի հին ոճավորմամբ կոնտեքստում, զարմանալիորեն, «մոդեռն» հանդերձանքով՝ ոչ առանց արդի միտումների նշույլի, գրել է Showbiz.am-ը։
Շարլիզը կիսաթափանցիկ կրեմագույն կիսաշրջազգեստով լրացրել է սև մինիմալիստական վերարկուով՝ ամբողջացնելով կերպարը ոսկե ականջօղերով, մինի պայուսակով Cannage-ի ֆիրմային նախշով և ժանյակավոր երկարաճիտ կոշիկներով։ Եվ հիմա ուշադրություն դարձրեք հանդերձանքի ստորին մասի դեկորին: Դերասանուհին ապավինել է ծոպերին, հենց այն դետալին, որը վերադառնում է տենդենցների պատվանդանին 2023 թվականին։
Եվ ինչպես չասել, որ իր 47-ի համար Շարլիզը ուղղակի հասքանչ տեսք ունի. Չար թագուհին «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմից, անկասկած, դրական արձագանք կստանար հայելու կողմից: Այժմ դերասանուհին բավականին հազվադեպ է հայտնվում հասարակական միջոցառումներին, և նրա յուրաքանչյուր ելք ոսկի արժե։