Գործակալը խոսել է Ստերլինգի ապագայի մասին
Գործակալ Քելի Հոգարտը, որը ներկայացնում է «Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգի շահերը, մեկնաբանել է խաղացողի՝ «Արսենալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացին կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։
«Ստերլինգը ոչ մի դժգոհություն չի հայտնել «Չելսիից»: Նա երկարաժամկետ պայմանագիր ունի նոր սեփականատերերի հետ համաձայնության արդյունքում։ Նրա դիրքը վերանայվի գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- գործակալի խոսքն է մեջբերել Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը «Չելսիի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am