Գեղարքունիքի պարեկները ատրճանակ են հայտնաբերել
Փետրվարի 27-ին պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ստուգել են 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան։ Մեքենայում ատրճանակ կար՝ լիցքավորված 6 փամփուշտով։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին: Ատրճանակի օրինականությունը ստուգվում է։
Հանգամանքները պարզվում են: