Հայտնի է, թե քանի խաղով է որակազրկվել Ժոզե Մոուրինյուն
Ժոզե Մոուրինյուն Ա Սերիայում որակազրկվել է 2 խաղով։
Լիգան նման պատիժ է սահմանել «Ռոմայի» մարզչին՝ Ա Սերիայի 24-րդ տուրի «Կրեմոնեզեի» հետ հանդիպման ժամանակ և դրանից հետո (1:2) իր պահվածքի համար։ Հիշեցնենք, որ հռոմեացիների գլխավոր մարզիչը կոնֆլիկտի մեջ է մտել պահեստային մրցավար Մարկո Սերայի, իսկ հետո՝ գլխավոր մրցավար Մարկո Պիչինինիի հետ։ Երկրորդ խաղակեսի սկզբում պորտուգալացին հեռացվել է խաղադաշտից։
Ա սերիան բացատրել է մարզչի որակազրկումը։
«Մոուրինյուն որակազրկված է երկրորդ խաղակեսի երկրորդ րոպեին մրցավարի որոշումը ուժային և սադրիչ կերպով վիճարկելու և որակազրկման ժամանակ նույն կերպ վարվելու համար:
Բացի այդ, նա մտել է մրցավարի սենյակ և հանդիպման ավարտից հետո վիրավորական լեզվով ու առաջարկներով դիմել չորրորդ պաշտոնյային»,- ասված լիգայի հաղորդագրության մեջ։
Մոուրինյուն չի կարողանա գլխավորելթիմը «Յուվենտուսի» և «Սասուոլոյի» դեմ հանդիպումներում, որոնք կկայանան համապատասխանաբար մարտի 5-ին և 12-ին։