Մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում են
Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի օղակների վարժությունում Ավետիսյանը և Դավթյանը կարողացան դուրս գալ եզրափակիչ` համապատասխանաբար զբաղեցնելով 3-րդ և 6-րդ տեղերը: Գագիկ Խաչիկյանը վաստակելով 14,133 միավոր նժույգ-թափերից 10-րդն է, Հարություն Մերդինյանը 13,500 միավոր 21-րդն է:
Եզրափակիչը կկայանա մարտի 3-ին:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում` Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած առաջնությունում Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: