Դիբալան կարող է հեռանալ Ռոմայից
«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է հեռանալ իտալական թիմից, հայտնում է Fichajes-ը:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ատլետիկոն»։
Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը ներառում է 12 միլիոն եվրոյի գնման տարբերակ այլ առաջնությունների ակումբների համար:
Հաղորդվում է, որ Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ատլետիկոն» պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել նշված գումարը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա արգենտինացին «Ռոմայի» կազմում 24 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: