Բլինքենը չի նախատեսում G20-ի գագաթնաժողովում հանդիպել Լավրովի և Չինաստանի արտգործնախարարի հետ
Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ցին Գանի հետ՝ Հնդկաստանում G20 ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում:
Միաժամանակ, Bloomberg-ը նշում է, որ պետքարտուղարը չի բացառել գագաթնաժողովում ռուս և չինացի մյուս դիվանագետների հետ հանդիպումները։
G20-ի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 1-2-ը Նյու Դելիում։
Բլինքենն ու Լավրովը դեմ առ դեմ բանակցություններ չեն վարել 2022 թվականի հունվարից։