Մենք կարող ենք հաղթել և՛ առաջնությունը, և՛ գավաթը. Չավի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղից առաջ խոսել է թիմի վիճակի մասին։ 2022 թվականի հոկտեմբերից ի վեր անպարտելի շարքից հետո Չավիի թիմը կրեց երկու անընդմեջ պարտություն՝ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Յունայթեդից» (1:2) և Իսպանիայի առաջնությունում՝ «Ալմերիայի» դեմ (0:1):
«Ես ամեն ինչ տեսնում եմ որպես հնարավորություն, և այժմ ակնածանքով եմ լցված այն ամենով, ինչ մենք անում ենք անցյալ տարվանից: Ես ուրախ եմ թիմի համար։ Մենք կարող ենք հաղթել և՛ առաջնությունը, և՛ գավաթը։
Հոռետեսություն երկու անընդմեջ պարտությունից հետո․․․ Այո, մեր շուրջը նման մտքեր կան։ Դա ինձ չի զարմացնում, բայց սովորաբար դա ինձ վրա չի ազդում: Ուրախ եմ, որ դա նույնպես չի ազդում խաղացողների վրա: Նրանք հանգիստ են և շարունակում են պայքարը տիտղոսների համար։ Մեզ շրջապատող խոսակցությունները չպետք է ազդեն մեզ վրա, մենք դա շատ լավ գիտենք։ Եթե մենք հաղթեինք Ալմերիայում, ապա դա կլիներ Լա լիգայի պատմության լավագույն արդյունքը (23 տուրից հետո միավորներով), բայց այս մասին քչերն են խոսում։ Մենք դեռ շատ լավ վիճակում ենք և կարող ենք պայքարել երկու տիտղոս նվաճելու համար»,- Չավիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 2-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։
Աղբյուր ArmSport.am