Մենք հետևություններ ենք արել նախորդ խաղից․ Անչելոտին՝ Բարսելոնայի դեմ հանդիպման մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակչի առաջին խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ թիմը աշխատել է սխալների վրա Սուպերգավաթի եզրափակիչում պարտությունից հետո։
«Այդ հանդիպումից հետո մենք եզրակացություններ արեցինք, աշխատեցինք սխալների վրա։ Սուպերգավաթի խաղում մեզ պակասում էր վճռականությունը, կային անհատական սխալներ, բայց հիմա դա այլևս չի կրկնվի»,- 63-ամյա մասնագետի խոսքն է մեջբերելFootball Espana-ն
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Բարսելոնա» առաջին հանդիպումը կանցկացվի հինգշաբթի՝ մարտի 2-ին, ժամը 23:55-ին։
Աղբյուր ArmSport.am