Ի՞նչ կորուստներ է ունեցել Քայլի Ջենները Սելենա Գոմեսի հետ վիճաբանության արդյունքում
Քարդաշյան քույրերից ամենաերիտասարդը՝ Քայլի Ջենները, մի քանի օրում կորցրել է ինստագրամյան իր էջի ավելի քան 750.000 հետևորդ: «Mediahub»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Independent-ը։
Social Blade ընկերության տվյալների բազայի համաձայն՝ հետևորդներ կորցնելու տենդենցը սկսվել է չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին, երբ Քայլի Ջենները կորցրել է 124711 բաժանորդ։ Հաջորդ օրը հետևորդները պակասել են 38578-ով, իսկ մեկ օր անց՝ 49631-ով։ Փետրվարի 27-ի դրությամբ Քարդաշյանների կլանի ամենաերիտասարդ ներկայացուցչի լսարանը պակասել է ավելի քան 750 հազար հետևորդով։
Երկրպագուների թվի նվազումը կապված է 25-ամյա Քայլի Ջենների և 30-ամյա Սելենա Գոմեսի կոնֆլիկտի հետ, ով նախկինում սոցցանցում բաժանորդների քանակով գերազանցում էր նրան։
Այն բանից հետո, երբ երգչուհին սոցցանցերում կատակով տեսանյութ է հրապարակել և «պատահաբար» դժգոհել իր չափազանց լամինացված հոնքերից, Ջենները, ինչպես ենթադրել են ցանցի օգտատերերը, ծաղրել է նրան։ «Դա պատահականությո՞ւն էր»։
Այն բանից հետո, երբ Սելենա Գոմեսի երկրպագուները Քայլի Ջեններին մեղադրել էին երգչուհուն ահաբեկելու մեջ, նա պատասխանել էր, որ ինքը երբեք հոնքերի տեսահոլովակներ չի տեսել, և «այդ ամենը հիմարություն է»։ Գոմեսն իր հերթին հայտարարել է, որ աղմուկը բարձրացել է մանրուքից, և Քարդաշյան քույրերից կրտսերին լավ է վերաբերում։