Անահիտ Սիմոնյանը մեկնել է ՌԴ
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության Սուրգուտ քաղաք։ Նա ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պատմել է այնտեղ մեկնելու մասին:
Սիմոնյանը կարճ հոլովակով ցույց է տվել դպրոցը, որտեղ նա սովորել է, հետագայում էլ պատմել, որ դասերից հետո ընկերներով խաղում էին բակում:
Երգչուհին մեծամասամբ ժամանակն անցկացնում է ընտանիքի հետ և լուսանկարներ հրապարակում քրոջ, հոր հետ անցկացրած շրջանից: Նա նաև տարբեր հոլովակներ է ներկայացրել հոր հետ, իսկ հետագայում շնորհավորել նրա ծնունդը: