Մտածում էի՝ կնոջը տղամարդ է պետք լիարժեք զգալու համար, բայց դա սուտ է․ Շակիրան՝ Պիկեից բաժանվելու մասին
Շակիրան խոսել է Ժերար Պիկեից բաժանվելուց հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Նա խոսել է նաև Պիկեից բաժանվելուն նվիրված իր երգի մասին։
«Այդ երգի պատճառով ես եղել եմ բանավեճերիի էպիկենտրոնում: Մի ժամանակ հավատում էի այն պատմությանը, որ կնոջը պետք է տղամարդ, որպեսզի նա լիարժեք լինի: Ես նաև երազում էի ունենալ ընտանիք, որտեղ երեխաները կունենան հայր և մայր, ովքեր կապրեն նույն հարկի տակ։ Բայց կյանքում ոչ բոլոր երազանքներն են իրականանում, չնայած կյանքը ճանապարհ է գտնում ձեզ ինչ-որ կերպ փոխհատուցելու համար: Կարծում եմ, որ ինձ ավելի քան պարգևատրել են երկու հիանալի երեխաներով, որոնց հանդեպ ամեն օր լցվում եմ սիրով: Ես հասկացա, որ այն պատմությունները, որ կնոջը տղամարդ է պետք, սուտ են։
Պետք է խոստովանեմ, որ ես միշտ էմոցիոնալ կախվածություն եմ ունեցել տղամարդկանցից։ Հիմա կարծում եմ, որ կարողացա այլ կերպ նայել դրան։ Այսօր ես ինձ ինքնաբավ եմ զգում և հավատում եմ, որ երբ կինը բախվում է կյանքի դժվարություններին, նա դառնում է ավելի ուժեղ, քանի որ նա ճանաչել է իր սեփական թույլ կողմերը և ընդունել իր խոցելիությունը՝ արտահայտելով այն, ինչ զգում է: Հիմա ես ինձ ինքնաբավ եմ զգում, թեև նախկինում մտածում էի, որ երբեք չեմ կարողանա դա գիտակցել։
Ինչ-որ մեկը պետք է ֆիքսեր այն օրը, երբ ես աշխատում էի Bizarrap-ի վրա: Ես լքեցի ստուդիան որպես բոլորովին այլ մարդ։ Այս երգն ինձ հնարավորություն տվեց գոլորշի բաց թողնել, և դա ինձ օգնեց վերադառնալ: Եթե ես երգերով արտահայտվելու հնարավորություն չունենայի, կարծում եմ, հիմա լրիվ ուրիշ կլինեի։
Իմ երգերում ես միշտ ինձ պարտավորված եմ զգացել օգտագործել իմ ձայնը և այն տալ նրանց, ովքեր չեն կարողանում խոսել: Ես հասկացա, որ կանայք հայտնվում են հասարակության համար առանցքային պահին, այն ժամանակ, երբ շատ կարևոր է այն աջակցությունը, որը մենք կարող ենք ստանալ միմյանցից։
Եվ ինչպես ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն է ասել. «Դժոխքում տեղ կա այն կանանց համար, որոնք չեն աջակցում ուրիշներին»: Ես պատրաստ եմ հաջորդ փուլին՝ թող կյանքը գա և ցույց տա, թե ուրիշ ինչ կա աշխարհում»,- ասել է երգչուհին El Punto-ին տված հարցազրույցում։
Շակիրան և Պիկեն բաժանվել են 2022-ի ամռանը՝ ֆուտբոլիստի դավաճանության պատճառով։