Պարեկները ձերբակալել են փողոցում կրակոց արձակած տղամարդուն
Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայն:
Տարածքում կատարած շրջայցի արդյունքում ձերբակալել ու ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Գյումրիի 61-ամյա բնակչին: Նրա մոտ գործարանային համարներով հրազեն կար՝ լիցքավորված 4 փամփուշտով:
Տղամարդու հայտնածով՝ կրակոցն արձակել էր թափառող շներին վախեցնելու համար։ Հրազենի օրինականությունը ստուգվում է։ Դեպքի հանգամանքները պարզվում են Շիրակի մարզային քննչական վարչությունում։