25-ամյա երիտասարդը մեղադրվում էր գողության և թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ հոդվածներով
Ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 25-ամյա Վահան Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: