ՌԴ-ն դադարեցրել է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցության դադարեցման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՌԴ-ն կասեցնում է իր և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողությունը, որը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում», - ասված է բացատրական գրության տեքստում:
Համաձայնագրին երկրի մասնակցության վերսկսման մասին որոշումը կկայացնի նախագահը։
ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի վերջին պայմանագիրն է միջուկային սպառազինությունների կրճատման մասին։