Ռուսաստանի գավաթ. Սպերցյանը խփեց Կրասնոդարի հաղթական գոլը
Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Կրասնոդարը» նվազագույն հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Խաղի միակ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը մրցակցի դարպասը գրավեց տուգանային հարվածից:
Չնայած հաղթանակին, «Կրասնոդարը» դուրս մնաց պայքարից, քանի որ դիմակայության առաջին խաղում ԲԿՄԱ-ն հաղթել էր 3-0 հաշվով:
Աղբյուր ArmSport.am