Ֆինլանդիայի խորհրդարանում հետաձգվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ քվեարկությունը
ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորների քվեարկությունը հետաձգվել է: Այն կկայանա մարտի 1-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով խորհրդարանի «Թվիթեր»-ում տարածված հաղորդագրությանը:
Ի սկզբանե խորհրդարանականները մտադիր էին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու առաջարկը քննարկել փետրվարի 28-ին, սակայն այդ տարբերակը մերժվել է: Օրինագիծը վավերացնելու համար խորհրդարանին անհրաժեշտ կլինի ձայների պարզ մեծամասնություն։