Սերբիան ԵՄ-ին անդամակցությունն անվանել է տարածաշրջանում խաղաղության երաշխավոր
Սերբիայի անդամակցությունը Եվրամիությանը կլինի մի ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը, հայտարարել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով կառավարության հրապարակած հայտարարությանը:
«Արևմտյան Բալկանների երկրները պետք է լինեն խաղաղության նախագծի մի մասը, և ես կարծում եմ, որ երկարաժամկետ խաղաղությունն ու փոխըմբռնումը Եվրոպայի այս մասի երկրների միջև կարող են ամենաարագ երաշխավորվել ԵՄ-ին մեր համատեղ անդամակցության միջոցով», - ասել է Բրնաբիչը: