Զախարյանի ընկերն ասել է՝ ինչու ֆուտբոլիստը չտեղափոխվեց «Գալաթասարայ»
«Ռոդինայի» պաշտպան Զաուրբեկ Պլիևը պատմել է, թե ինչու իր ընկերը՝ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, այս ձմռանը չի տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»:
Ինքը՝ Զախարյանը, նշել էր, որ ինքը հրաժարվում է թուրքական ակումբ տեղափոխվել «անձնական պատճառներից» ելնելով:
«Եթե քաղաքական իրավիճակը չլիներ, ապա, կարծում եմ, որ «Գալաթասարայ» տեղափոխությունը լավ քայլ կլիներ նրա համար: Ամեն դեպքում այդ թիմը գլխավորում է իր առաջնությունը և կարող է մասնակցել եվրագավաթներին: Բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը և նրա հայկական արմատները, նրա համար դժվար կլիներ հարմարվել և խաղալ այնտեղ: Նրա վրա մեծ ճնշում կլիներ: Հետեևաբար, ցավոք, տեղափոխությունը ձախողվեց, չնայած որ Արսենը տեղափոխության շեմին էր: Բայց վերջին պահին նա ամեն ինչ ծանրութեթև արեց և հրաժարվեց»,-ասել է Պլիևը Metaratings.ru-ին տված հարցազրույցում:
Աղբյուր ArmSport.am