Իշխանությունը փորձում է ինձ «պատժելու» նպատակով նիստերն արhեստական ձգձգել․ Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Ինձ վերաբերող քրեական գործով՝ վերապատրաստման դասնթացներին նախագահող դատավորի մասնակցելու պատճառաբանությամբ, երկշաբաթյա ընդմիջումից հետո այս անգամ էլ՝ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ, դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին:
ՀԿ դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով:
Ն.Գ. կրկին տեղեկացնում եմ նաև, որ սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է»: