Ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությանը Առաքել Մովսեսյանը և Էդիկ Հարությունյանը զբաղեցրել են առաջին հորիզոնականներ
Երևանի քաղաքապետարանի կողմից փետրվարի 20-23-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն՝ նվիրված ըմբշամարտիկ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի հիշատակին:
Արդեն 2-րդ անգամ անցկացվող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցել է 7 երկրի 130 մարզիկ:
Մարզական ստուգատեսին երևանցի մարզիկները նվաճել են 9 մեդալ, ընդ որում՝ 57 կգ քաշային Առաքել Մովսեսյանը և 61 կգ քաշային Էդիկ Հարությունյանը զբաղեցրել են առաջին հորիզոնականներ:
Տարբեր հարգի մեդալներ են նվաճել նաև Անդրանիկ Ավետիսյանը, Դավիթ Մարգարյանը, Անուշավան Բարսեղյանը, Մենուա Յարիբեկյանը, Ռազմիկ Սիմոնյանը, Կնյազ Իբոյանը, Սերգեյ Սարգսյանը։
57 կգ քաշային կարգում հաղթող Առաքել Մովսեսյանը պարգևատրվել է նաև հատուկ մրցանակով, քանի որ այդ քաշային կարգում ժամանակին հանդես է եկել երջանկահիշատակ Լյովա Վարդանյանը:
Հաղթող մարզիկներին պարգևատրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը, մարզաշխարհի անվանի մարզիկներ և մարզիչներ։