Իմ կուռքերը մայրս և հայրս են․ Մարտինես
«Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Էմիլիանո Մարտինեսը ճանաչվել է ՖԻՖԱ-ի կողմից 2022 թվականի լավագույն դարպասապահ:
Մրցանակի շնորհումից հետո Մարտինեսին հարցրել են, թե ում է նա համարում իր կուռքերը։
«Իմ կուռքե՞րը․․․ Հիշում եմ, թե ինչպես էր մայրս տներ մաքրում օրական 8-9 ժամ, իսկ հայրս նույնպես աշխատում էր»,- ասել է Մարտինեսը, ում խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Էմիլիանո Մարտինեսը դեկտեմբերին դարձել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում։
Աղբյուր ArmSport.am