Դելֆինի հարձակման հետևանքով զբոսաշրջուհին քիչ էր մնում՝ կորցներ ոտքը
Բոլիվիայում 28-ամյա Քլեր Բայը, ով ճանապարհորդել էր Մեծ Բրիտանիայից, գրեթե կորցրեց ոտքը՝ ողջ մնալով Ամազոնյան դելֆինի հարձակումից հետո: Shantnews.am-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է The Independent-ը։
Աղջիկը յոթամսյա ճանապարհորդության է գնացել Հարավային և Կենտրոնական Ամերիկա 2022 թվականի հոկտեմբերին։ Մի օր ջունգլիներում զբոսնելիս նա մնացած զբոսաշրջիկների հետ կանգ առավ գետի մոտ։ Ճանապարհորդները սկսեցին լողալ և խաղալ ջրում լողացող ամազոնյան դելֆինների հետ։ Սակայն շուտով կաթնասունները սկսեցին ագրեսիա դրսևորել, և Բայը որոշեց բարձրանալ պոնտոն և խաղալ նրանց հետ ջրի շշով։
Մի քանի րոպե անց զբոսաշրջիկը պատահաբար գցել է շիշը և մտել ջուրը՝ այն վերցնելու։ Այդ պահին Բայի վրա հանկարծակի հարձակվել է դելֆիններից մեկը և կծել նրա աջ ոտքը։ Զբոսաշրջիկները փորձել են օգնել աղջկան բարձրանալ պոնտոնը, սակայն կաթնասունը բաց չի թողել ոտքը: Միայն 20 վայրկյան պայքարից հետո դելֆինը թողել է Բային և լողալով հեռացել:
Դելֆինը քիչ էր մնում՝ պոկեր Բայի ոտքը։ Ուղևորներից մեկը շապիկով վիրակապել է Բայի վերջույթը, որպեսզի դադարեցնի առատ արյունահոսությունը, և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։
«Մենք քշեցինք ընդամենը հինգ րոպե, բայց ես հոգեվարքի մեջ էի, գոռում էի և ցավազրկող էի պահանջում»,- հիշել է տուժողը։
Տեղի հիվանդանոցի բժիշկները Բային անզգայացնող միջոց են ներարկել և նրա ոտքին 32 կար դրել: