ԲԴԽ-ն նախազգուշացում հայտարարեց դատավոր Նապոլեոն Օհանյանին
Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ որոշեց բավարարել այն և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին հայտարարել նախազգուշացում։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Նապոլեոն Օհանյանը ներկայացված երկու միջնորդություններով էլ թույլ է տվել համանման խախտումներ, որոնք հանգեցրել են անձանց իրավունքների խախտման։
Մանրամասները՝ տեսանյութում: