Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 5565 խախտում
Փետրվարի 20-27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5565 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 140 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 202, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 286 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 127, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 3, չամրակապված վարելու՝ 117, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 247, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 494 իրավախախտումներ։ 257 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 508-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 130-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 86 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6477 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 285 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 135, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 406 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, չամրակապված վարելու՝ 996, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 140 իրավախախտումներ։ 325 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1559-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 69-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 55 անձ։