Wizz Air-ը անվտանգության նկատառումներից ելնելով կդադարեցնի թռիչքները դեպի Քիշնև
Wizz Air-ը հայտարարում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով որոշում է կայացրել մարտի 14-ից դադարեցնել դեպի Քիշնեւ բոլոր չվերթները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ուղեւորների և անձնակազմի անվտանգությունը Wizz Air-ի համար մնում է առաջնահերթություն, և Մոլդովայում տեղի ունեցած վերջին զարգացումների և երկրի օդային տարածքում բարձր, բայց ոչ անխուսափելի ռիսկի հետեւանքով, Wizz Air-ը ընդունել է դժվար, սակայն պատասխանատու որոշում՝ մարտի 14-ից դադարեցնելու բոլոր թռիչքներ դեպի Քիշնեւ», – ասվում է Wizz Air-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ մոլդովական Air Moldova ավիաընկերությունը նախազգուշացրել էր, որ մարտին չեղարկվել են կանոնավոր չվերթները Եվրոպայի եւ Ասիայի տասը ուղղություններով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Կիեւի ռեժիմը զինված սադրանք է նախապատրաստում Մերձդնեստրի դեմ։ Մոլդովայի իշխանությունները հերքում են երկրի անվտանգությանն ուղղված ուղղակի սպառնալիքների առկայությունը։