Պուտինը Սթիվեն Սիգալին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով համապատասխան հրամանագրին։
Շքանշանը դերասանին շնորհվել է «միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։
Սիգալը Ռուսաստանի քաղաքացի է դարձել 2016 թվականի նոյեմբերին, նրան անձնագիրն անձամբ հանձնել է Պուտինը։