Սալահի գործակալը խոսել է ֆուտբոլիստի՝ Լիվերպուլից հեռանալու լուրերի մասին
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի գործակալ Ռամի Աբասը մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե ակումբն ուզում է վաճառել ֆուտբոլիստին, եթե թիմը մրցաշրջանի ավարտին չհայտնվի ՉԼ-ում։
«Անհեթեթություն։ Դա երբեք չի քննարկվել և դրա մասին երբեք չեն մտածել։ Մեր մտքով նույնիսկ չի անցել, որ «Լիվերպուլը» չի հայտնվի ՉԼ-ում»,- գրել է Աբասը թվիթերյան իր էջում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23 խաղում «Լիվերպուլը» վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը։ Մրցաշարի առաջատարը «Արսենալն» է (57 միավոր՝ 24 խաղում):
Աղբյուր ArmSport.am