Ալիևը հույս ունի, որ 2023-ը բեկումնային կլինի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին նա ասել է փետրվարի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լովրովի հետ հանդիպմանը:
Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Լավրովին այդ գործում ունեցած ներդրման համար:
«Կարծում եմ՝ Ռուսաստանը որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործում»,- ընդգծել է նա։