Լիոնել Սկալոնին երկարաձգել է պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ. պաշտոնական
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կշարունակի աշխատանքն ազգային թիմի կազմում։
Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը թվիթերի պաշտոնական էջում հայտնել է, որ Սկալոնին երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականը։
Սկալոնիի գլխավորությամբ Արգենտինայի հավաքականը 2021 թվականին նվաճել է Ամերիկայի գավաթը, 2022-ին դարձել է Ֆինալիսիմայի հաղթող և հռչակվել ԱԱ 2022-ի չեմպիոն։
Աղբյուր ArmSport.am