Տերմինալի սենսորային էկրանը տեղահանել և գողացել էր մետաղադրամները. երիտասարդը ձերբակալվել է
Փետրվարի 25-ին ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Դպրոցականների փողոցում անհայտ անձը փորձում է կոտրել վճարային տերմինալը: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Մասիսի ոստիկանները Հերացու փողոցում հայտնաբերել, վճարային տերմինալից գողություն կատարելու համար ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 500 և 100 անվանական արժեքով 170 մետաղադրամ և բժշկական ձեռնոցներ:
Երիտասարդը հայտնել է, որ Դպրոցականների փողոցի տերմինալի սենսորային էկրանը տեղահանել և գողացել էր մետաղադրամները:
Կազմված փաստաթղթերը, գողոնը և երիտասարդը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: