Հալեպում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Այսօր 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հալեպի նահանգում։ Այս մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեյսմոլոգիական կենտրոնը։
Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 13:04-ին Հալեպ քաղաքից (նահանգի վարչական կենտրոն) մոտ 239 կմ հյուսիս-արևելք:
Հիշեցնենք՝ 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում: Ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության 10 նահանգներում և հարեւան երկրներում, որոնցից ամենից շատ տուժել Է Սիրիան: Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետությունում տարերային աղետի զոհ է դարձել 1 414 մարդ, տուժել է 2 349-ը: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի հայտարարության համաձայն՝ կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհվածների թիվը կազմել է 3 513, ևս 7 396 մարդ տուժել է: