Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիա նահանգում երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես երկուշաբթի հայտնել է արտակարգ իրավիճակների վարչությունը, Դրա մագնիտուդը կազմել է 5,6:
Էպիկենտրոնը գտնվել է 6,9 կմ խորության վրա ՝ Մալաթիա նահանգի Յեշիլյուրտ գավառում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 13:04-ին:
Այս պահին հնարավոր զոհերի կամ տուժածների կամ նոր ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: