Հայտնի է՝ երբ կկայանա Ֆինլանդիայի և Շվեդիայի`ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ եռակողմ հանդիպումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 9-ին Բրյուսելում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար համոզիչ քայլեր չի ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում։
Չավուշօղլուն նշել է նաև, որ վստահ չէ, որ Ստոկհոլմը մինչև մարտի 9-ը կկատարի Անկարայի հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները։