Աճել Է այն երկրների թիվը, որոնք ցանկանում են միանալ BRICS-ին և ՇՀԿ-ին. Լավրով
BRICS-ին և ՇՀԿ-ին միանալ ցանկացող երկրների թիվը կտրուկ աճել է, այժմ դրանց թիվը շուրջ 20 Է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
«Հատկանշական է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողության անցած առաջին տարում, կտրուկ աճել է այն երկրների թիվը, որոնք ցանկանում են միանալ BRICS-ին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը. այժմ դրանց թիվը շուրջ երկու տասնյակ Է»,-ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածքային մարմինների ղեկավարների հետ խորհրդակցության բացմանը։
Նա հավելել Է, որ խոսքն այն երկրների մասին Է, որոնք էական դերակատարում ունեն իրենց տարածաշրջաններում. դրանք են Եգիպտոսը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ինդոնեզիան, Մեքսիկան և մի շարք աֆրիկյան երկրներ։