ԱՄՆ-ում հայտնել են, որ COVID-19-ի բռնկման պատճառը լաբորատոր արտահոսքն Է. սենատորները պահանջում են միջոցներ ձեռնարկել
ԱՄՆ-ում հանրապետականները կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Չինաստանի կառավարության դեմ՝ վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարության նոր եզրակացությունը, որտեղ որպես COVID-19-ի բռնկման պատճառ նշվել Է լաբորատորիայից արտահոսքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թեմայով Twitter-ում գրառումներ են կատարել մի շարք կոնգրեսականներ:
«Կարևոր Է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի դա այլևս չկրկնվի», -Twitter-ում գրել է սենատոր Թոմ Քոթոնը:
Re. China’s lab leak, being proven right doesn’t matter.
— Tom Cotton (@TomCottonAR) February 26, 2023
What matters is holding the Chinese Communist Party accountable so this doesn’t happen again.
Նրա կոչին արձագանքել է սենատոր Ռիք Սքոթը: «Ձախերը վերջին երկու տարում փորձել են գրաքննության ենթարկել ճշմարտությունը և պաշտպանել կոմունիստական Չինաստանը, սակայն փաստերն անվիճելի են... Ժամանակն է այս չար ռեժիմին պատասխանատվության ենթարկել», - Twitter-ում գրել է Սքոթը:
The left spent the past 2yrs trying to censor the truth & cover up for Communist China, but the facts are undeniable.
— Rick Scott (@SenRickScott) February 26, 2023
The CCP is evil. Its virus killed millions & Xi will stop at nothing to destroy the U.S. It's time to hold this evil regime accountable. https://t.co/dWqctQwzra
Սենատոր Ջոշ Հոուլին հայտարարել է, որ ինքը կրկին անգամ օրինագիծ կներկայացնի, որը պահանջում է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչ Է ԱՄՆ-ի կառավարությունն իմացել Է COVID-19-ի բռնկման մասին: «ԱՄՆ-ի ժողովուրդն արժանի է COVID-ի ծագման մասին լիակատար ճշմարտությանը: Ես կրկին օրինագիծ կներկայացնեմ, որպեսզի COVID-ի վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարության հետախուզական զեկույցները թափանցիկ լինեն մարդկանց համար», - գրել է նա Twitter-ում:
The American people deserve the full truth about #covid origins. No more whitewash. I will again introduce legislation to make the US government’s intelligence reports on covid open to the people https://t.co/6rKqPzPKO2
— Josh Hawley (@HawleyMO) February 26, 2023
Միևնույն ժամանակ, սենատոր Դեն Սալիվանը NBC-ի եթերում հայտարարել Է, որ Կոնգրեսում պետք է անցկացվեն «լայն հանրային լսումներ COVID-19-ի ծագման վերաբերյալ»: Ավելի վաղ The Wall Street Journal հրատարակությունը հաղորդել Էր, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության փորձագետները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, տարածվել է Չինաստանի լաբորատորիայում արտահոսքի պատճառով: Նախարարությունը նման եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով նոր հետախուզական տվյալները: Հետաքննությունների դաշնային բյուրոն, օգտագործելով սեփական աղբյուրները, նման եզրահանգման էր եկել 2021թ.-ին: Այդուհանդերձ, ինչպես գրում Է թերթը, ԱՄՆ-ի իշխանական մարմիններում առայժմ այս հարցում միասնական կարծիք չկա։ Չորս պետական գերատեսչություններ, ինչպես նաև հետախուզության գծով հատուկ կազմված մասնագետների խումբն առաջվա պես հակված է վիրուսի բնական ծագման տեսությանը։ ԱՄՆ-ի ևս երկու գերատեսչություններ դեռ չեն կարող միանշանակ եզրակացության գալ։ Համաճարակի սկսվելուց անմիջապես հետո ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրած Դոնալդ Թրամփը քանիցս առաջ է քաշել կորոնավիրուսի «լաբորատոր» ծագման վարկածը։ Նա պնդում էր, որ Չինաստանը պետք է փոխհատուցի կորոնավիրուսի պատճառով աշխարհին պատճառված վնասը: Թրամփը հաճախ է COVID-19-ը նշել որպես «չինական վիրուս», նրա հակառակորդները քննադատել են նման պնդումները։ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք COVID-19-ի ծագումը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։