Մարմնամարզիկները կմասնակցեն Դոհայի աշխարհի գավաթի երկրորդ փուլին
այաստանի մարմնամարզության հավաքականը կմասնակցի Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես փոխանցում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, առանձին գործիքների աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու մարտի 1-4-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում, որին Հայաստանը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան: Մարզիչներ՝ Սոս Սարգսյան, Հայկ Նազարյան և մրցավար՝ Հակոբ Սերոբյան:
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Գերմանիայի Կոդբուս քաղաքում կայացած մրցաշարում Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր) դարձավ արծաթե մեդալակիր, Արթուր Ավետիսյանը (օղակներ)` բրոնզե և Արթուր Դավթյանը (հենացատկ) ոսկե մեդալակիր: