Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը
Վերսկսում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը` Պրեմիեր լիգան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության գարնանային հատվածի անդրանիկ տուրում (21-րդ տուր) կմրցեն հետևյալ զույգերը` ԲԿՄԱ-«Նոա», «Արարատ»-«Արարատ-Արմենիա», «Լեռնայի Արցախ»-«Ալաշկերտ», «Ուրարտու»-«Վան», «Փյունիկ»-«Շիրակ»:
Առաջնության 20 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 47 միավորով «Ուրարտու»-ն է: «Արարատ-Արմենիա»-ն 43 միավորով երկրորդն է, իսկ եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը:
Այսուհետ Հայաստանի առաջնությունում կգործի VAR համակարգը: