Nokia-ն փոխել է ռազմավարությունն ու տարբերանշանը
Nokia-ն Mobile World Congress-ը (MWC) տարվա գլխավոր տեխնոլոգիական ցուցահանդեսներից մեկի բացման նախօրեին հայտարարել է ռազմավարության և տարբերանշանի փոփոխության մասին: Այժմ ընկերությունն իր սարքավորումները կվաճառի ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի մասնակիցներին, այլև այլ բիզնեսի, ինչպես նաև շեշտը կդնի ամպային հաշվարկների և արտադրության ավտոմատացման վրա:
«Մենք տեսնում ենք թվային տեխնոլոգիաների ներուժը բիզնեսի, արդյունաբերության և հասարակության վերափոխման համար, արտադրողականության, կայունության և մատչելիության զգալի բարելավման հնարավորությամբ։ Այսօր մենք կիսում ենք ընկերության և տեխնոլոգիայի մեր նորացված ռազմավարությունը ՝ կենտրոնանալով ցանցերի ներուժի բացահայտման վրա՝ ստեղծելով ապագա, որտեղ ցանցերը հանդիպում են ամպին»,— ասել է Nokia-ի նախագահ Պեկկա Լունդմարկը:
Բացի այդ, ընկերությունը ներկայացրել է նորացված տարբերանշանը։ Այժմ այն բաղկացած է հինգ տարբեր ֆիգուրներից, որոնք կազմում են Nokia բառը: Ընկերությունը նաև հրաժարվել է ֆիրմային կապույտ գույնից․ այն փոխարինվել է գույների շարքով՝ կախված տարբերանշանի օգտագործումից:
«Դա կապված էր սմարթֆոնների հետ, բայց այսօր մենք տեխնոլոգիական ընկերություն ենք բիզնեսի համար»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ բացատրել է Լունդմարկը Reuters-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Nokia-ն, որը բջջային հեռախոսների երբեմնի խոշորագույն արտադրողն է աշխարհում, պարտվել է սմարթֆոնների շուկայի համար պատերազմում և 2014 թվականին վաճառել է այդ բիզնեսը Microsoft-ին: Այդ պահից ընկերությունը կենտրոնացել է հեռահաղորդակցության սարքավորումների վրա։ Nokia ապրանքանիշի ներքո սմարթֆոնների և պլանշետների թողարկման իրավունքը ստացել է ֆիննական HMD Global ընկերությունը 2016 թվականին: