Յուվենտուսն ու Ատլետիկոն կարող են ֆուտբոլիստների փոխանակում կատարել
Մադրիդի «Ատլետիկոն» ծրագրում է «Յուվենտուսին» առաջարկել կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլի ծառայությունները՝ իտալական թիմի պաշտպան Գլեյսոն Բրեմերի դիմաց, հայտնում է Calciomercatoweb-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվեի» ղեկավարները երկար ժամանակ հետևել են Դե Պոլին և հիացած են նրա խաղով։
Այս մրցաշրջանում 28-ամյա արգենտինացին Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին իտալական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Աղբյուր ArmSport.am