Բելառուսը հերքել է Ուկրաինայի հետ սահմանին փոխհրաձգության մասին լուրերը
Ուկրաինա-բելառուսական սահմանին զենքի կիրառմամբ բախումներ չեն եղել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։
Ավելի վաղ համացանցի ուկրաինական հատվածում տեղեկություն էր հայտնվել ուկրաինացի սահմանապահների և բելառուսական կողմից անհայտ անձի միջև փոխհրաձգության մասին:
Բիչկովսկին ընդգծել է, որ փոխհրաձգության մասին տեղեկատվությունը կեղծ է եղել։